ԸՆՏԵԼԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՇՈՒՆԻԿԻՆ ՎԶԿԱՊԻՆ։ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐ

ԸՆՏԵԼԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՇՈՒՆԻԿԻՆ ՎԶԿԱՊԻՆ։ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐ

Ֆիզիկական ակտիվությունը շների համար նույնքան կարևոր է, որքան մարդկանց համար։ Շունիկի հետ զբոսանքը ոչ միայն ապահովում է վերջինիս օրական մարզումները, այլ նաև հիանալի միջոց է փափկամազիկի հետ կապ ստեղծելու համար։ 

Երբ սկսեք վարժեցնել շունիկին վզկապի, կարևոր է ընտրել ճիշտ պարագաներ և դրանք օգտագործել գրագետ։ Այդ պարագաները կապ են Ձեր և կենդանու միջև և ոչ գրագետ կիրառումը կարող է ստեղծել թյուրիմացություններ և խոչընդոտել հարաբերությունների ձևավորմանը։  

Վզկապի օգտագործումը
Շունիկին վզկապի կամ լանջափոկի ընտելացնելու պարտավորությունը ընկնում է տիրոջ ուսերին։ Ընտելացման համար կարող  երկար ժամանակ և համբերություն պահանջել, բայց հետևյալ խորհուրդները կհեշտացնեն տվյալ պրոցեսը։ 
 
  • Սկսեք տնային պայմաններում: Սկսեք առանց ձգափոկի։ Թող շունիկի հետևի Ձեզ տանը և խրախուսեք նրան, երբ կատարում է հրամանները Մի նախատեք նրան, որպեսզի չվախենա և չդրսևորի անցանկալի պահվածք։
     
  • Հետզհետե սկսեք գործածել ձգափոկ: Երբ շունիկը վստահաբար հետևում է Ձեզ, սկսեք գործածել ձգափոկ և շրջել տանը։ Սկզբի շրջանում վզկապը, լանջափոկը կամ ձգափոկը կարող են անհարմար լինել շան համար բայց համբերությունն ու ժամանակն ամեն ինչ իրենց տեղը կգցեն։ 
Ինչպես ընտրել ճիշտ ձգափոկ
Երբ շանը տանում եք զբոսանքի, հարկավոր է հիշել, որ քաղաքային օրենքների համաձայն վերջինս պետք է կապված լինի։ Թույլատրելի երկարությունը հիմնականում 1,5 մետր է։ Հիշեք նաև, որ շատ կարճ ձգափոկը կարող է խեղդել շանը, իսկ չափից երկարը՝ վտանգել անվտանգությունն ու փոխհաղորդակցությունը շան հետ։ 

Իդեալական է կարգավորվող երկարությամբ և երկու կարաբինով ձգափոկը, որը հնարավորություն է տալիս  երկարացնել այն և տալ շունիկին մաքսիմալ ազատություն, երբ թույլատրելի գոտում։ Համոզվեք, որ գործվածքը համապատասխանում է կենդանու չափերին, քանի որ հակառակ դեպքում կարող է առաջացնել անհարմարավետություն և վնասել Ձեր ձեռքերը։ 

Հավելյալ խորհուրդներ
  • Խուսափեք ձգափոկը Ձեր ձեռքի կամ թևի շուրջ փաթատելուց, քանի որ ավելորդ ձգվածությունը կարող  լարել շունիկին և անհարմարության պատճառ հանդիսանալ։ Ավելին, եթե շունը հանկարծակի ձգի, հնարավոր է վնասեք Ձեզ։ 
     
  • Երկու ձեռքով պահեք ձգափոկ՝ մի ձեռքով բռնակի հատվածից, մյուսով ձգափոկի երկայնքով, դա թույլ կտա կարգավորել երգարությունը։ 
     
  • Խուսափեք պլաստիկ տոպրակների տարան ձգափոկին ամրացնելուց, քանի որ դա կարող է ավելորդ ծանրություն և աղմուկ առաջացնել։ 

Վզկապներ և լանջափոկներ
Դրսի ակտիվությունները կազմակերպելիս Դուք կարիք կունենաք նաև վզկապի կամ լանջափոկի։

Վզկապները կարող են օգտագործվել կենդանու տվյալները լրացնելու համար։  Խորհուրդ չի տրվում դրան ամրացնել ձգափոկը, քանի որ դա անհարմարավետության և առողջական խնդիրների պատճառ կարող է հանդիսանալ։ 

Այնուամենայնիվ, եթե նախընտրությունը տաք վզկապին, այլ ոչ թե լանջափոկին, հիշեք, որ պետք է խուսափել խեղդող և ատամնավոր վզկապներից, քանի որ դրանք կարող են շատ լուրջ վնասել կենդանուն։ 

Լանջափոկն ավելի շատ ազատություն է տալիս և չի կաշկանդում շանը այլ շների հետ շփման մեջ։ Չեն ստեղծում լարում վզի վրա և հասանելի են տարբեր տեսակների (H-աձև, Նորվեգական և X-աձև). Ընտրեք լանջափոկն ըստ Ձեր կենդանու տարիքի, չափի և ակտիվության։

Համապատասխան սննդակարգ
Մեր խորհուրդներին հետևելով կընրեք լավագույնն տարբերակը և կվայելեք շունիկի հետ Ձեր զբոսանքները։

Հիշեք, որ ակտիվության ավելացման հետ մեկտեղ պետք է համապատասխանեցնել կալորիանրը։ 
Կապ հաստատեք մեր մասնագետների հետ և կազմեք համապատասխան սննդակարգ։