ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ՇԱՆԸ ՏՈՆԵՐԻՆ ՈՒՐԻՇԻ ԽՆԱՄՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արձակուրդները հանգստի և արկածների անհավանական հնարավորություն են:
Այնուամենայնիվ կենդանիների տերերի համար դժվար է որոշել, թե ինչ անել կենդանու հետ։ Դա միաժամանակ թե՛ խրթին, թե՛ սթրեսային կարող է լինել։ Մի կողմ թողե՛ք վախերը։
Անկախ նրանից ընտրում եք ընտանեկան խնամք, բարձրակարգ կացարան կամ առաջին ճամփորդություն, կարևոր է մանրակրկիտ պլանավորել ամենը ինչ կապված թե՛ Ձեր, թե՛ Ձեր չորքոտանու համար։
Ձեզ օգնելու համար մեր թիմը կազմել է ամբողջական ուղեցույց, որպեսզի նվազեցնենք շանը տոներին մենակ թողնելու սթրեսը։
Կարևոր իրերի նախապատրաստում և փաթեթավորում
Մինչ ճամփորդությունը համոզվեք, որ հավաքել եք այն ինչ անհրաժեշտ է Ձեր կենդանիներին։
- Վզկապ և տվյալներով կախազարդ, որը կներառի Ձեր կոնտակտային տվյալները և վերջինիս բժշկական տվյալները
- Ձգափոկ, լանջափոկ, դնչկալ, զբոսանքի համար անհրաժեշտ իրեր
- Տեղափոխման խցիկ կամ բույն, կարևոր է տեղափման և ծանոթ միջավայր ստեղծելու համար
- Կեղտի տոպրակներ՝ մաքուր զբոսանքների համար
- Կեր, ջուր, անուշեղեն՝ տրամադրեք բացակայության ընթացքի համար անհրաժեշտ քանակություն
- Դեղորայք և ցուցումներ՝ ներառեք մանրակրկիտ ցուցումներ և բժշկի տվյալներ
- Պատվաստումների գրանցումներ՝ հատկապես կատաղության անվտանգության վկայականը
- Տեղի անասնաբուժական կենտրոնների հասցեներն ու աշխատանքային ժամերը՝ չնախատեսված դեպքերի համար
- Առաջին օգնության հավաքածու՝ չնչին վնասվածքների և խնդիրների համար
- Ծանոթ ծածկոց և խաղալիքներ՝ խաղալիքներ և իրեր, որոնք ունեն Ձեր հոտը, դրանք կապահովեն ծանոթ միջավայր
Ինչպես հաղթահարել բաժանման անհանգստությունը
Առաջին բաժանումը կամ բաժանումն առհասարակ կարող է էմոցիոնալ դժվարություններ ստեղծել թե՛ Ձեր, թե՛ կենդանու համար։ Մեղմելու համար՝
- Նվազեցրեք բաժանության անհանգստությունը։ Շան մոտ թողեք Ձեր հոտով իրեր՝ շապիկ, ծածկոց
- Ընտրեք վստահելի խնամակալ կամ հաստատություն։ Նախընտրությունը տվեք շանը ծանոթ անձի, մասնագիտացված խնամակալի կամ հաստատության։ Լսեք կարծիքներ և կազմակերպեք նախնական հանդիպում՝ համոզվելու համար, որ շանը հարմար է տվյալ վայրում։
- Թարմացրեք անձնական և միկրոչիպի տվյալները։ Համոզվեք, որ տվյալները թարմ են և ներառում են բժշկական ցուցումները։ Դրանք շատ կարևոր են, եթե շունը կորի։
- Խուսափեք դրամատիկ հրաժեշտներից։ Ձեզ պահեք ինչպես առօրյայում, որպեսզի շունը չանհանգստանա։ Հանգիստ լքելով տունը Դուք կնպաստեք, որ շունը ավելի հեշտ հարմարվի նոր պայմաններին։
Ժամանակացույց խնամակալի համար
Երբ Ձեր ընտանի կենդանու խնամքը հանձնում եք ընկերոջը, ընտանիքի անդամի, մասնագիտացված խնամակալի կամ հաստատության, հիշեք, որ տրամադրելով մանրամասն ժամանակացույց Դուք պահպանում եք վերինիս օրակարգը և, վերջապես, առողջությունը։
Ստորև ուղեցույցը՝
- Կերակրելու, խմելու և անուշեղենի ժամանակացույց՝ մանրամասնեք, թե ինչ հաճախականությամբ, ինչ չափաբաժնով և որ ժամերին է պետք կերակրել։ Ընդգծեք քանի անգամ է պետք փոխել ջուրը և երբ կարող են տալ անուշեղեն։ Եթե ունեք օգնության կարիք, մինչ մեկնելը կապ հաստատեք մեր մասնագետների հետ։
- Դեղերայք՝ տրամադրեք պարզ ցուցումներ, որոնք կներառեն չափաբաժինն ու օգտագործման եղանակը։
- Վարժանքներ և խաղեր՝ ընդգծեք զբոսանքների հաճախականությունը և տևողությունը, ինչպես նաև սիրելի զբաղմունքները։
- Հանգստի ժամանակ՝ նշեք որտեղ և որ ժամերին է սիրում հանգստանալ շունիկը
- Վարքագծի առանձնահատկությունները՝ տեղեկացրեք թե ինչ սովորություններ և վարքի առանձնահատկություններ ունի շունը
- Շտապ օգնություն՝ տրամադրեք անձնական և բժշկի տվյալները՝ անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու համար
- Տան օրենքներն ու սովորույթները՝ նշեք, եթե ունեք հստակ կանոններ կամ սահմանափակումներ
- Շփում և թարմացում՝ կապի մեջ եղեք և անընդհատ տեղեկացեք Ձեր կենդանու որպիսության մասին
Շանը թողնելուց առաջ կապ հաստատեք մեր մասնագետների հետ և կազմեք համապատասխան սննդակարգ։