ՊԱՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՇՆԵՐԻ ԹԵՓԻ ԴԵՄ

ՊԱՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՇՆԵՐԻ ԹԵՓԻ ԴԵՄ

Երբ խոսում ենք թեփի մասին, առաջին միտքը, որ ունենում ենք՝ թեփի դեմ շամպուններից օգտվող մարդիկ են։ Սակայն մեր չորքոտանի ընկերների մոտ նման խնդիրներ նույնպես առաջանում են։ Դուք չեք օգնի նրան օգտագործելով Ձեր թեփի շամպունը։ Շան մոտ թեփը բացահայտելն այնքան էլ բարդ չէ՝ հետքերը կնկատեք այն վայրերում, որտեղ նա սիրում է լինել, օրինակ բազմոցին։ 

Ինչպես այլ մաշկային խնդրների դեպքում, այս դեպքում էլ պատճառները տարբեր կարող են լինել՝ չոր մաշկից մինչև առողջական խնդիրներ։ Կարևոր է ուշադրություն դարձնել հետևյալ նշաններին՝ ուժեղ քոր, անշուք մորթի և, իհարկե, թեփի առկայություն։ 

Շան մոտ թեփի պատճառները

Թեփը տարածված, սակայն բուժելի խնդիր է։ Պայմանավորված է շների ճարպագեղձերի աշխատանքի հետ, որոնք արտադրում են մաշկային յուղեր։ Սեբորեա անվամբ յուղի ավելցուկը ստեղծում մաշկի բալանսի խախտում՝ առաջացնելով չոր մաշկի փաթիլներ՝ թեփ։ 
Յուղի անբավարար քանակը նույնպես մաշկային դիսբալանսի պատճառ կարող է հանդիսանալ, ինչն էլ իր հերթին առաջացնում է մաշկի բորբոքվածություն։ Ե՛վ ավելցուկը, և՛ պակասը կարող է ներքոհիշյալի պատճառով առաջանալ՝ 
 
  • Կլիմայի փոփոխություն՝ եղանակի փոփոխությունը ազդում է թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների վրա։ Այս ընթացքում շան մոտ ակտիվանում է մազաթափությունը և նկատվում մեռած մաշկ, ինչն էլ առաջացնում է թեփ։ Պարբերական հարդարումը կնպաստի մաշկի օպտիմալ խոնավեցման ապահովմանն ու բնական ճանապարհով յուղի արտադրմանը։ Դա կօգնի խուսափել թեփից։ 
 
  • Սննդային խնդիրներ՝ շան մաշկի վրա մեծ է սննդի ազդեցությունը։ Կարևոր սննդանյութերի՝ ջրի, սպիտակուցների և ճարպաթթուների պակասը կարող է թեփի առաջացման պատճառ լինել։ Կապ հաստատեք Ֆարմինայի խորհրդատուների հետ և կազմեք անհատական սննդակարգ, որը կհամապատասխանի հենց Ձեր կենդանու պահանջներին։ 
 
  • Սննդային հակազդեցություն՝ նախկինում մեր բլոգում անդրադարձել ենք Սննդային Անբարենպաստ ռեակցիաներին։ Թեփը կարող է պատճառ լինել որևէ սպիտակուցի նկատմամբ ռեակցիայի։ Տվյալ դեպքում ճիշտ սնունդը կբարելավի շան կյանքի որակը։ Եկեք տեսնենք ինչպես ախտորոշել և բուժել սննդային հակազդեցությունը։ 
Թեփի պատճառ հանդիսացող սննդային հակազդեցության ախտորոշումը հատուկ սննդակարգի միջոցով  
Բացառող սննդակարգը սննդային հակազդեցության ախտորոշման ստանդարտ մեթոդներից է։ Այն  իրենից ներկայացմում է 8 շաբաթվա ընթացքում հիդրոլիզատի հիմքով սնունդի օգտագործումը։

8-րդ շաբաթվա վերջին, երբ վերանում են ախտանիշները, սկսեք նորից ներմուծել սննդակարգ եզակի սպիտակուցներ, մինչ նորից կնկատեք ախտանիշներ։ Այս գործընթացը կոչվում է հրահրում։ Եթե ախտանիշները հայտնվեն, նորից կերակրեք հիդրոլիզատի հիմքով սնունդով՝ դրանցից ազատվելու համար։ Հրահրման միջոցով բացահայտում եք սննդային հակազդեցության պատճառը։ 

Բացառող սննդակարգի 8 շաբաթների ընթացքում անասնաբույժերն ու Ֆարմինայի խորհրդատուները հավանաբար խորհուրդ կտան օգտագործել Farmina’s Vet Life UltraHypo սննդակարգ։ Հրահրման փուլում եզակի սպիտակուցով բաղադրատոմսեր կարող եք օգտագործել՝  Vetlife Hypoallergenic կամ N&D Quinoa Skin & Coat

Սննդային հակազդեցության ժամանակ խորհրդակցեք անասնաբույժի հետ և միասին կազմեք սննդակարգ, որի միջոցով կբացահայտեք անվտանգ սպիտակուցը։ 

Պայքարում ենք թեփի դեմ՝ ընտրելով ճիշտ սննդակարգ
Եթե Ձեր շան մոտ առկա է թեփ, խորհրդակցեք մասնագետների հետ։ Ձեր անասնաբույժի հետ միասին մեր մասնագետները կօգնեն բացահայտել և Farmina Single Animal Protein բաղադրատոմսերից մեկի օգնությամբ վերացնել այդ խնդիրը։