ԱՆՎՆԱՍ ՏՈՆԱԿԱՆ ՍՆՈՒՆԴԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ԻՆՉՊԵՍ ԱՊԱՀՈՎԵԼ ԿԵՆԴԱՆՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆՎՆԱՍ ՏՈՆԱԿԱՆ ՍՆՈՒՆԴԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ԻՆՉՊԵՍ ԱՊԱՀՈՎԵԼ ԿԵՆԴԱՆՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 
Տոների շրջանը ուրախության և միասնության շրջան է, այդ թվում նաև փափկամազ ընտանիքի անդամներ ունեցողների համար։ Տան ձևավորման և խրախճանքին պատրաստվելու ընթացքում կարևոր է հիշել կենդանիների բարեկեցության մասին։  Տոնական տրամադրություն ապահովող մի շարք բույսերում և մթերքներում կան չորքոտանիների համար ռիսկային թաքնված վտանգներ։

Այս հոդվածում մենք հայացք կնետենք տոնական խոհանոցի վրա և դուրս կբերենք, թե ինչից է պետք խուսափել՝ առաջարկելով կենդանիների համար ավելի անվտանգ այլընտրանք։ Եկեք համոզվենք, որ տոնն ուրախալի է բոլորի համար՝ այդ թվում նաև մեր չորքոտանի սիրելիների։ 

Հեռու մնացեք թունավոր սննդից
Տոնական ճաշացանկից շատ կերակուրներ կարող են վնասակար լինել ընտանի կենդանու համար՝ անուշեղեն, խմիչքներ և նույնիսկ աղցաններ։ Ստորև ցանկը, թե ինչն է պետք դնել կենդանու քթից հեռու և իհարկե խուսափել դրանց հյուրասիրությունից։ Հիշեք, դրանք կենդանուց հեռու պահելը բխում է վերջինիս անվտանգության ապահովման պահանջներից։ 
  • Շոկոլադ՝  պարունակում է թեոբրոմին և կոֆեին, որը թունավոր է շան համար
  • Խաղող և չամիչ՝  կարող է պատճառ դառնալ երիկամային անբավարարության
  • Սոխ և սխտոր՝ պարունակում է միացություններ, որոնք կարող են վնասել շան կարմիր արյան բջիջները։ Տոնական ուտեստները հաճախ համեմված են այս շան համար վնասակար մթերքներով։ 
  • Մակադամիա՝ կարող է պատճառ հանդիսանալ թուլության, փսխոցի, դողերոցքի և հիպերտերմիայի 
  • Քսիլիտոլ (արհեստական քաղցրացուցիչ)՝ հանդիպում են առանց շաքար մաստակներում, կոնֆետներում, որոշ թխվածքներում։ Դրանք կարող են արագ բարձրացնել ինսուլինը և հանգեցնել արյան մեջ շաքարի ցածր մակարդակի և լյարդի անբավարարության:
  • Ալկոհոլ՝  կարող է պատճառ դառնալ ինտոքսիկացիայի, կոմայի և նույնիսկ մահվան
  • Յուղոտ սնունդ՝  հնդկահավի կաշին, սոուսները հանգեցնում են պանկրեատիտի
  • Ոսկոր՝  եփած որկորները կարող են փշևվել սուր բեկորների և առաջացնել ներքին վնասվածքներ և փորկապություն։ 
Տվյալ մթերքներից պետք  խստորեն խուսափել՝ հաշվի առնելով, թե որքան վտանգավոր և թունավոր կարող են լինել դրանք շների համար։ Զգոնությունը ու վերջիններիս թաթից հեռու պահելը կօգնի խուսափել մի շարք անցանկալի միջադեպերից։ Այս ցուցակն վերջնական չէ, զգոն եղեք և խորհրդակցեք մասնագետի հետ, եթե կենդաանուն հաջողվել է կուլ տալ իր համար չնախատեսված որևէ սնունդ։ Հիշեք մարդու համար նախատեսված սնունդը, հատկապես աղի և յուղոտ մթերքները պետք է բացառել։ 

Զգուշացեք տոնական թունավոր բույսերից
Տոնական բույսերը զարդարում և ստեղծում են ամանորյա տրամադրություն, սակայն դրանցից շատերը թունավոր են շների համար։ 
  • Պուանսետտիա՝ տարածված կարծիքներին հակառակ, այն այնքան էլ թունավոր չէ, բայց, այնուամենայնիվ, կարող է գրգռել շան բերանն ու ստամոքսը՝ առաջացնելով լոզ, փսխում կամ լուծ։ 
  • Փշարմավ՝   կարող է առաջացնել աղեստամոքսային տրակտի խանգարում և գրգռել բերանի խոռոչը։ Առավել վտանգավոր են պտուղները։ 
  • Սպիտակ ճագում՝  չափազանց թունավոր է շների համար։ Առաջացնում է փսխոց, լուծ, շնչարգելություն, սրտխփոցի դանդախում։ Կարող է հանգեցնել ավելի վտանգավոր հետևանքների, եթե մեծ քանակությամբ են կերել։ 
  • Տոնածառ՝ որպես տոնածառ օգտագործվող ծառերի՝ սոճու, բալասանու և եղևնու յուղերն ու ասեղները թունավոր չլինելով հանդերձ կարող են պատճառ հանդիսանալ ստամոքսի գրգռման, փսխոցի, բերանի խոռոչի վնասվածքների, և աղեստամոքսային տրակտի խանգարման։ 
  • Ամարիլիս՝ չափազանց թունավոր է կենդանիների համար։ Հանգեցնում է փսխոցի, լուծի, փորացավի, դողի։Առավել վտանգավոր են պտուղները։ 
  • Դեկաբրիստ՝ ըստ կենդանիների թունավորումների վերահսկման կենտրոնի, այն վտանգավոր չէ, սակայն կարող է առաջացնել աղեստամոքսային տրակտի խանգարում։ 
Եթե ունեք կասկածներ, որ շունը կուլ է տվել հետևյալ բույսերից որևէ մեկը, և նկատում եք նշված ախտանիշներից անհապաղ խորհրդակցեք բժշկի հետ, անհրաժեշտության դեպքում գնացեք հիվանդանոց։ Եվ իհարկե, խելամիտ կլինի վտանգավոր բույսերն անհասանելի պահել կենդանիների համար։ 

Որ մթերքներն են անվտանգ կենդանիների համար
Ողջունելի, որ շները նույնպես մասնակից են տոնական խնջույքին։ 
Թույլատրելի մթերքների ցանկը հետևյալն է՝ 
  • Հնդկահավի՝ կաշվից և ոսկորներից առանձնացված փափկամիսը
  • Առանց ոսկորի գառան միսը
  • Կանաչ լոբին
  • Բրյուսելյան կաղամբը
  • Մաղադանոսը
  • Գազարը
  • Ոլոռը
  • Բատատը
Կարևոր է հաշվի առնել, որ մարդկային ուտեստների մեծամասնությունը պարունակում են կենդանու համար վտանգավոր բաղադրիչներ։ Ինչքան էլ ջերմ է տոնական տրամադրությունը կենդանու հետ կիսելը, այնքան էլ կարևոր է վերջիններիս առողջությունն ու անվտանգությունը։ 

Իհարկե, ամենաանվտանգ տարբերակը նախընտրությունը շների համար նախատեսված կերերին տալն է։  Բացահայտեք համեղ բաղադրատոմսեր, որոնք Ձեր շունը կվայելի առավելագույնս։ Ֆարմինայի խորհրդատուները կօգնեն կազմել անհատական սննդակարգ՝ համապատասխան Ձեր շան պահանջներին։

Ամփոփում Հաֆանական անվտանգ և  տոնական շրջան
Վայելելով տոնական տրամադրությունը՝ եկեք առաջնահերթություն տանք մեր չորքոտանիների առողջությանն ու անվտանգությանը։  Թունավոր մթերքներից խուսափելը և տոնական բույսերի նկատմամբ զգոնությունը անվտանգ տոնակատարության գրավականն է:

Հիշեք, որ ցանկացած կասկածի դեպքում ցանկալի է խորհրդակցել անասնաբույժի հետ։ Տոնական ջերմ տրամադրությունը կենդանու հետ կիսելու հաճույքը վայելելիս հիշեք անվտան մթերքների ցուցակի մասին և համոզվեք, որ տոնախմբությունը կշարունակվի թե մարդկանց, թե կենդանիների մոտ։ 

Նախընտրությունը տալով Ֆարմինայի սննդաբան մասնագետների այլընտրանքային տարբերակներին՝ տոնախմբությունը իրապես ուրախ և անվտանգ կլինի բոլորի համար։ Եկեք բաժակ բարձրացնենք ուրախ և առողջ տոնական շրջանի համար։