ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ

Տանը ամանորյա հավաքույթ կազմակերպելը շատ հաճելի է,սակայն, եթե տանը ունեք ընտանի կենդանիներ, չպետք է մոռանալ զգուշավորության մասին, որպեսզի բոլորը վայելեն տոնախմբությունը։ Տվյալ ուղեցույցը կօգնի կազմակերպել տոնախմբությունը վստահ լինելով, որ կենդանին երջանիկ է և ապահով։  

Քայլ 1՝ տեղեկացրեք հյուրերին Ձեր կենդանու սննդակարգի մասին
Տեղեկացրեք հյուրենրին կենդանու սննդային պահանջների մասին։ Ներառեք տվյալ ինֆորմացիան հրավերում կամ դիմավորելիս արեք ընկերական հիշեցում։ Տեղեկացրեք, եթե շունն ունի ալերգիաներ կամ սննդային հակացուցումներ։ Այս ծանուցումը կօգնի խուսափել բարի մտադրությամբ, սակայն հնարավոր վտանգավոր հետևանքներով, կերակրելուց։ 

Քայլ 2՝ Նախապատրաստեք շների համար նախատեսված անուշեղեն
Հյուրերի ճաշացանկը կազմելիս չմոռանաք Ձեր չորքոտանու և նրա ընկերների համար նախատեսված համովություններ, որոնք համապատասխանում են նրանց սննդային պահանջներին։ Հյուրերը նույնպես կկարողանան այդ անուշեղեններից հյուրասիրել կենդաիներին։ 

Քայլ 3՝ Միշտ աչքի տակ պահեք կենդանուն
Միջոցառման ընթացքում պահպանեք զգոնությունը և միշտ աչքներդ շան վրա պահեք։ Եթե զգում եք անհանգստություն, արտասովոր պահվածք կամ նկատում եք, որ շունը, ընդհակառակը, զգուշավոր է, հոգնած, սրտնեղած տեղափոխեք նրանց հանգիստ սենյակ։ Շարունակեք պարբերաբար ստուգել վերջինիս ինքնազգացողությունը և նախապես կարգավորեք բոլոր հնարավոր խնդիրները։ 

Քայլ 4՝ Բացատրեք բոլորին, թե որքան կարևոր է անուշեղենի ընտրությունը
Բաց մի թողեք հնարավորությունը և ներկայացրեք Ձեր հյուրերին անվտանգ անուշեղենների կարևորությունը։ Պատմեք թե ինչը կարող է վտանգավոր լինել կենդանու համար՝ շոկոլադը, խաղողը, որոշ ընկույզներ (Կարդացեք ավելին մեր  ԱՆՎՆԱՍ ՏՈՆԱԿԱՆ ՍՆՈՒՆԴԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ԻՆՉՊԵՍ ԱՊԱՀՈՎԵԼ ԿԵՆԴԱՆՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ). Բարեհամբույր կերպով ակնարկեք, որ առանց Ձեզ հետ խորհրդակցելու շանը ոչինչ չտան։ Հյուրերի մեծամասնությունը միայն ուրախ կլինեն ստանալ ուղեցույց։ 

Քայլ 5՝ Քաղաքավարի կերպով կառավարեք հյուրասիրությունները
Անկախ Ձեր ջանքերի, կլինեն հյուրեր, որոնք կփորձեն սեղանից ուտելիք թռցնեն Ձեր շան համար։ Այդ պահին շատ կարևոր է քաղաքավարի կերպով կանխել դա՝ ասելով, որ շունն ունի ալերգիաներ և հետևում է հատուկ սննդակարգի և դուք հատուկ համովություններ ունեք նրա համար։ Հյուրերը միանշանակ կգնահատեն այդ մեկնաբանությունը, քանի որ վերաբերում է կենդանու առողջությանը։

Քայլ 6՝ Նկատեք շան անհանգստությունը
Տոնախմբության ընթացքում կարևոր է նկատել շան անհանգստությունը։ Տոնախմբությունը կրող է հոգնեցնել նրանց և դրա նշաններն են նվոցը, ծանր շնչառությունն ու անհանգիստ հետ-առաջ քայլելը։ Լավագույն լուծումը կլինի նրան ավելի հանգիստ տեղ տեղափոխելը։ 

Քայլ 7՝ Շան համար անվտանգ Տոնածառ
Զարդարանքն ու խաղալիքները կարող են շատ վտանգավոր լինել, հատկապես եթե շունը կուլ տա դրանք։ Շուն ունենալու դեպքում տոնածառի շրջակայքը աչքի տակ պահելը և զգոնությունը դառնում է անհրաժեշտություն, հատկապես երբ տանը շատ հյուրեր կան։
  • Ամուր հիմքով տոնածառ՝ համոզվեք, որ տոնածառը լավ  ամրացված և շունը խաղալիս չի շրջի այն։ 
  • Ոչ թունավոր զարդարանք՝ ընտրեք չկոտրվող զարդեր, որոնք պատրաստված են ոչ թունավոր նյութերից, որպեսզի նվազագույն վտանգ ներկայացնեն շան համար, երբ նա որոշի ուսումնասիրի և խաղա դրանց հետ:
  • Խուսափեք խեղդվելու վտանգից՝ խուսափեք շղարշից, փոքր և թույլ ամրացված խաղալիքներից, դրանք կարող են խեղդվելու պատճառ դառնալ։ 
  • Ճիշտ կարգով զարդարեք՝ փխրուն և կոտրվող խաղալիքները կախեք ավելի բարձր՝ խուսափելով հնարավոր պատահարներից։ 
  • Շան համար հարմար զարդարանք՝ փնտրեք խաղալիքներ, որոնք նախատեսված են կենդանիների համար,ապահովեք անվտանգ տոնական միջավայր թե՛ Ձեր, թե՛ Ձեր կենդանիների համար։ 
Տոնի ավանդական խորհրդանիշը ՝ տոնածառը, վտանգների մի մեծ շարք է ներկայացնումշների համար: Ծառերի մեծամասնությունը այդքան էլ թունավոր չեն, սակայն եղևնու ասեղները կարող են վտանգավոր լինել, եթե շունը դրանք կուլ տան՝ (Կարդացեք ավելին՝ ԱՆՎՆԱՍ ՏՈՆԱԿԱՆ ՍՆՈՒՆԴԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ԻՆՉՊԵՍ ԱՊԱՀՈՎԵԼ ԿԵՆԴԱՆՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ).

Եզրահանգում
Հետևելով այս խորհուրդներին կարող եք վստահ լինել, որ դուք և Ձեր սիրելի շունը կունենաք անհոգ և անվտանգ տոնախմբություն։ Առանց խնդիրների միջոցառման գրավականն է հյուրերին կենդանու սննդակարգի մասին տեղեկացնելն ու ուղեցույց տալը։ Հիշեք քաղաքավարի ծանուցումը և զգոնությունը կնպաստի խաղաղ և ուրախ տոնախմբությանը։