ՏԱՐԵՑ ԿԱՏՎԻ ԽՆԱՄՔԸ։ ՈւՂԵԿՑՈՒՄ ԵՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՆԵՐԸ

ՏԱՐԵՑ ԿԱՏՎԻ ԽՆԱՄՔԸ։ ՈւՂԵԿՑՈՒՄ ԵՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՆԵՐԸ


Ի շնորհիվ անասնաբուժական դեղորայքի առաջխաղացմանը, վերահսկվող սննդակարգի և տնային պայմաններում ապրելուն կատուների կյանքի տևողությունը երկարել է մինչև անգամ 20 տարի, այսպիսով տարեց են սկսվում համարվել 10-11 տարեկան կատուները։

Սա առանցքային ժամանակաշրջան է,որը պահանջում է կենդանու պահանջներին համապատասխան սննդակարգ և մշտական ուշադրությունը ՝ կյանքի այս հատուկ փուլում նրանց բարեկեցությունն ապահովելու համար:

Պահվածքի փոփոխություն
Պատկառելի տարիքին մոտենալով կատվի մոտ կնկատեք պահվածքի փոփոխություն և գուցե կարիք լինի մասամբ հանդարտեցնել նրա առօրյան։ Խաղերն ավելի հանգիստ են դառնում, գունավորումը հնարավոր է խամրի, պակասոմ է ակտիվությունը։ Առանձնահատուկ պահվածքի փոփոխություն հնարավոր է նկատվի՝ հաճախակի մլավոց, հարդարվելու նոր սովորույթների ձևավորում։

Պահվածքի փոփոխությանը ըմբռնումով մոտենալն ու նրանց խնամքին ուշադիր լինելը կապահովի վերջիններիս հարմարավետությունն ու երջանկությունը։ Եթե Ձեր բնակարանը տարբեր հարթությունների վրա է և առաջացնում է խնդիրներ փիսոյի համար, համոզվեք, որ կարևոր իրերը հասանելի են կատվի համար՝ սնունդը, ջուրը, խաղալիքներն ու  սիրելի անկողինը։ 

Կանոնավոր ստուգումներ
Պահվածքի փոփոխությունից բացի, կատվի մոտ կա հակում առողջական փոփոխություններ։ Կնկատեք քաշի կորուստ, տեղաշարժվելու դժվարություններ և տեսողության և լսողության վատթարացում։ Իհարկե սխալ է միայն տարիքի վրա բարդել այս բոլոր փոփոխությունները։ 
 
Մեր նման, տարեց կատուներն էլ են ունենում առողջական դժվարություններ՝ հոդերի խնդիրներ, որն ազդում  շարժունության վրա, ատամների հետ կապված խնդիրներ, որի պատճառով ուդելն է դժվարանում, որպես հետևանք առաջացնելով երիկամային խնդիրներ։

Պարբերական անասնաբուժական ստուգումները շատ կարևոր են տարեց կատվի համար։ Դրանք կօգնեն ախտորոշել առողջական խնդիրները՝ ապահովելով կատվի համար արժանապատիվ ծերություն։ 

Ճիշտ սննդակարգ՝ տարեց կատվի համար
Առողջ և բարեկեցիկ ծերության ապահովման համար շատ կարևոր է սնունդը։ Հիմնական սննդանյութերը էական տեղ են զբաղեցնում ՝ նպաստելով մկանների զանգվածի պահպանմանը, հոդերի առողջության խթանմանը և իմունային համակարգի ամրապնդմանը: 

Տարիքի հետ կատուները դառնում են ավելի քմահաճ սննդի նկատմամբ և նրանց համար իդեալական սնունդը պետք է ներառի ճիշտ մակրոէլեմենտներ։

Տարեց կատուների նյութափոխանակության բնական դանդաղեցումը կարող է արդյունավետորեն դանդաղել, եթե վերջինիս սննդակարգում ներառվի N&D Spirulina.  Սպիրուլինայի մի շարք առավելություններից բացի, այն կարգավորում է մետաբոլիզմը։  

Փաստեր Սպիրուլինայի մասին

Ինչպես կյանքի ցանկացած փուլը, տարեց տարիքն էլ ունի իր առանձնահատկությունները։ Այս փուլում անհրաժեշտ է վեանայել սնունդը, չափաբաժինն ու այլ պահանջներ։ 

Ֆարմինայի մասնագետները կօգնեն Ձեզ կազմել Ձեր պատկառելի տարիքի կատվի համար համապատասխան սննդակարգ՝ հաշվի առնելով չափաբաժինը, անհրաժեշտ սննդանյութերը և վերջինիս առողջական վիճակն ու կենսակերպը։

Եզրակացություն
Հասկանոլով Ձեր կատվի տարիքային առանձնահատկությունները, հետևողական լինելով նրա պահվածքի փոփոխությանը, կազմակերպելով պարբերական ստուգումներ, կազմելով տարիքին համապատասխան սննդակարգ, Դուք կապահովեք վերջինիս առողջ, երջանիկ և տվյալ փուլում ներդաշնակ կյանքը։