ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆՈՒ ՔԱՇԸ։ ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՆԵԼ ԿԵՆԴԱՆՈՒՆ ԱԶԱՏՎԵԼ ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇԻՑ
Մեր օրերում, երբ ընտանի կենդանիները ընտանիքի լիիրավ անդամ են համարվում, նրանց առողջությունն ու բարօրությունն առաջնային են։ Ամենաանհանգստացնող հարցերից մեկը, որ ծառանում է ընտանի կենդանի ունեցողների առջև, կենդանու ճարպակալումն է։
Եկեք խորապես անդրադառնանք կենդանու քաշի կարգավորմանը, բացահայտենք ճարպակալման ազդեցությունը շների և կատուների վրա, ինչպես նաև սովորենք օգնել մեր փափկամազիկներին կարգավորել և պահպանել առողջ քաշը։
Ինչու՞ է կենդանիս գիրացել Կենդանու ճարպակալման պատճառները կարող են տարբեր լինել՝ չափից շատ կերակրելը, մարզումների բացակայությունը կամ ոչ բավարար լինելը, երբեմն նաև բժշկական միջամտությունները։ Հասկանալու համար, թե արդյոք Ձեր կենդանին ունի ավելորդ քաշի խնդիր, անհրաժեշտ է մանրակրկիտ մոտեցում։ Պարտադիր է դիմել անասնաբույժին, քանի որ վերջինս կարող են գնահատել Ձեր կենդանու առողջական վիճակը հաշվի առնելով ցեղատեսակի առաննահատկությունները և սահմանել կենդանու առողջ քաշը։ Բաց մի թողեք տարեկան զննումները և մի խուսափեք զանգահարել, եթե կենդանու մոտ նկատում եք ավելորդ քաշ։
Ճարպակալման ազդեցությունը Ճարպակալումը միայն արտաքին երևույթ չէ, այն կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Եթե կենդանիների տերերը հասկանան, թե ինչ լուրջ հետևանքներ կարող են առաջանալ կենդանու մոտ քաշի ավելացման պատճառով, նրանք ավելի զգոն կլինեն և կձեռնարկեն կանխարգելիչ քայլեր։ Այդ հետևանքները ներառում են այնպիսի ռիսկային խնդիրներ, ինչպիսիք են՝
Շաքարային դիաբետը;
Արտրիտը;
Սրտի և շնչուղիների հետ կապված խնդիրները
Կյանքի տևողության կրճատումը։
Հասկանալով այս ռիսկերը, կարիք է առաջանում շուտափույթ պայքար սկսել ճարպակալման դեմ։
Ինչպես օգնել կենդանուն ազատվել ավելորդ քաշից
Խորհրդակցեք անասնաբույժի կամ սննդային մասնագետի հետ Մինչ նիհարելու ճամփան բռնելը խորհրդակցեք անասնաբույժի կամ սննդային մասնագետի հետ։
Անասնաբույժը կզզնի կենդանուն, վեր կհանի առկա առողջական խնդիրները և կառաջարկի անհատական լուծում՝ քաշի կարգավորման համար։
Որպես այլընտրանք կարող եք խորհրդակցել սննդային մասնագետի հետ, եթե խնդիրը միայն ավելորդ քաշն է։ Կենդանիների սննդի մասնագետները, այդ թվում նաև Ֆարմինայի սննդային խորհրդատուները, շեշտը դնում են սննդակարգի վրա՝ առաջարկելով ճիշտ քանակ և սնունդ, որը կհամապատասխանի հենց Ձեր կենդանուն։ Եթե որոշեք խորհրդակցել սննդային մասնագետի հետ, խորհուրդ տրվում սննդակարգի փոփոխության մասին տեղյակ պահել նաև անասնաբույժին՝ վստահ լինելու համար, որ այն համապատասխանում է կենդանու առողջական վիճակին։ Երկու Երկու տեսակետների համատեղումը կարող է նպաստել ձեր ընտանի կենդանու սննդակարգի և քաշի վերահսկման համապարփակ մոտեցմանը:
Հետևեք չափաբաժնին Կարևոր է ճիշտ բաշխել սննդի չափաբաժինը։ Օգտվեք կերակրի տուփի վրա առկա ուղեցույցից և օգտագործեք չափող բաժակներ՝ խուսափելու համար չափից շատ կերակրելուց։
Օնության կարիք ունե՞ք՝ կապ հաստատեք Ֆարմինայի մասնագետների հետ և կազմեք անվճար անհատական սննդակարգ։
Ընտրեք բարձրորակ սննդակարգ Ընտրեք սննդարար և բալանսավորված սնունդ, որը կհամապատասխանի Ձեր կենդանու տարիքին, քաշին և ակտիվության աստիճանին։ Անասնաբույժը կարող է խորհուրդ տալ սնունդ, որը կնպաստի քաշի նվազմանը, սակայն կենդանին կշարունակի ստանալ անհրաժեշտ սննդանյութերը։ Նիհարելու ընթացքում կամ կանխարգելիչ նպատակով, եթե չկան բժշկական հատուկ ցուցումներ, առաջարկում ենք N&D Quinoa Weight Management. Կապ հաստատեք Ֆարմինայի մասնագետների հետ և կազմեք անվճար անհատական սննդակարգ Ձեր կենդանու համար։ Բացահայտեք N&D Quinoa Weight Management
Ավելացրեք ֆիզիկական ակտիվությունը Պարբերական ֆիզիկական ակտիվությունը քաշի կարգավորման հիմնաքարերից է։ Ներգրավեք կենդանուն այն զբաղմունքներում, որը նա սիրում է՝ զբոսանք, խաղեր, շների համար կարող եք դիտարկել նաև լողը։ Կալորեաներն ավելի արդյունավետ այրելու համար աստիճանաբար ավելացրեք վարժանքների տևողությունն ու հաճախականությունը։
Չափավորեք անուշեղենը Անուշեղենները պետք է ընտրվեն ավելի խելամիտ կերպով և սահմանափակ քանակով։ Ընտրեք ցածր կալորեականությամբ անուշեղեն և որպես առողջ այլընտրանք փորձեք քիչ քանակությամբ միրգ և բանջարեղեն տալ։ Ուշադիր եղեք կալորեաներին լինի դա անուշեղեն, թե առօրյա սնունդ։
Կազմեք օրակարգ Պարբերականությունը քաշի կառավարման կարևոր պայմաններից է։ Կազմեք կերակրելու և վարժանքների օրակարգ։ Դա կօգնի, որ Ձեր կենդանու մոտ ձևավորվի առողջ ապրելակերպ։
Քաշը նվազեցնող սննդակարգ Երբեմն, երբ արդեն գրանցված է քաշի ավելցուկ կամ ճարպակալում, անասնաբույժը կարող է նշանակել քաշը կարգավորող սննդակարգ և կարող է առաջարկել սննդակարգ հիմնված Vet Life Obesity-ի վրա (հասանելի է թե շների, թե կատուների համար)։ Այս դեպքում խստորեն հետևեք բժշկի նշանակմանը՝ ապահովելու համար կենդանու անվտանգությունն ու սննդակարգի արդյունավետությունը։
Կենդանիների քաշի վերահսկումը շարունակական պարտավորություն է, որը պահանջում է ջանասիրություն, տեղեկացված ընտրություն և համագործակցություն ձեր անասնաբույժի և (կամ) սննդային մասնագետի հետ: Հասկանալով գիրության հետ կապված ռիսկերը ՝ ընտանի կենդանիների տերերը կարող են ակտիվորեն նպաստել իրենց փափկամազիկների առողջությանը և երկարակեցությանը: Եթե հետևեք այս խորհուրդներին, ոչ միայն կօգնեք Ձեր ընտանի կենդանուն կորցնել ավելորդ կիլոգրամները, այլև լինել առողջ ու երջանիկ: Հիշեք, որ քաշի ճիշտ կառավարումը մի շարք ընծաներից բացի բարելավում է Ձեր ընտանի կենդանու կյանքի ընդհանուր որակը: