ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆՔ ՇԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՁՄՌԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆՔ ՇԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՁՄՌԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Ձմռան շունչն արդեն հաստատվել է, պետք է համոզվել, որ շան բարօրությունն առաջնային տեղում է։ Կարևոր է հետևել շան խնամքի օրակարգին՝ վերջինիս առողջությունն ու անվտանգությունն ապահովելու համար։ Այս հոդվածում կգտնենք շանը ձմռան ընթացքում առողջ և երջանիկ պահելու խորհուրդներ՝ թաթերի պաշտպանությունից մինչ սննդակարգի համապատասխանեցում։

Ստեղծեք տաքուկ և հարմարավետ անկյուն
Ձմռանը շան ֆիզիկական առողջության, հոգեկան բարորության և հարմարավետության համար շատ կարևոր է նրա համար ստեղծել տաքուկ և հարմարավետ անկյուն։ Դա կօգնի կարգավորել մարմնի ջերմաստիճանը, կանխարգելել հնարավոր առողջական խնդիրները, նպաստել հանգիստ քնի և դրական, առանց տագնապների ապրելակերպի։
Ստորև ներկայացնում ենք շան համար տաքուկ անկյուն ստեղծելու մի քանի կարևոր նախապայման
  • Ապահովեք շանը հանգստի համար հարմարավետ և ընդարձակ տարածքով.
  • Հատակից բարձրացրեք անկողինը՝ շանը ցրտից պաշտպանելու համար
  • Դիտարկեք հավելյալ ծածկոցների և ջեռուցիչի օգնությամբ ջերմության ապահովումը
  • Եթե շունը հիմնականում դրսում է, համոզվեք որ նրա բունը ջերմամեկուսիչ է և ունի համապատասխան անկողին։
Պաշտպանեք նրանց թաթերը ցրտից
Ձմեռային գետինը կարող է կոպիտ լինել Ձեր շան թաթերի բարձիկերի համար։ Փորձեք օգտագործել շների համար նախատեսված կոշիկներ՝ պաշտպանելու համար վերջինիս թաթերը ձմռան ցրտից, աղից և սառույցից։ Եթե շունը հրաժարվում է կրել կոշիկ, զբոսանքներից հետո մանրակրկիտ զննեք և մաքրեք շան թաթերը։ Կենդանիների համար նախատեսված քսուկները կպաշտպանեն թաթերը ցրտից, չորությունից և ճաքերից։

Բացօթյա ակտիվություններ
Ինչքան էլ կարևոր են բացօթյա ակտիվությունները, պետք է հաշվի նստել եղանակային պայմանների հետ։ Կարճամազ և փոքր շները առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն։ Օգտագործեք շների համար նախատեսվաժ սվիտերներ կամ բաճկոններ։  Եթե նկատում եք, որ չափազանց ցուրտ է դրսում, հետևողական եղեք շանը և նույնիսկ չնչին անհանգստության նշանների դեպքում վերադարձեք տուն։

Հարդարման օրակարգ
Ձեր շան մորթու պարբերական հարդարումը շատ կարևոր նշանակություն ունի ձմռանը ցրտից պաշտպանվելու համար։ Պարբերական հարդարման շնորհիվ արտադրվում են բնական յուղեր, որոնք կանխարգելում են մորթու՝ չորությունն ու խճճվածությունը։ Եվ իհարկե խուսափեք հաճախակի լոգանքներից, քանի որ դա մարմնի վրայից կհեռացնի անհրաժեշտ ճարպը։ Օգտագործեք խոնավեցնղ շամպուն և կոնդիցիոներ՝ ձմռան ցրտից ու չորությունից պաշտպանելու համար։ Խորհրդակցեք նաև մասնագետի հետ, գուցե Ձեր շան մորթուն առանձնահատուկ խնամք է անհրաժեշտ։

Զգուշացեք ձմեռային վտանգներից
Անտիֆրիզը, որը հաճախակի օգտագործվում է ձմռանը, չապազանց թունավոր է շների համար։ Հեռու պահեք այն և թափվելու դեպքում մանրակրկտորեն մաքրեք։ Փորձեք փոխարինել այն կենդանիների համար անվտանգ տարբերակով։ Նաև խուսափեք սառցաբեկորներից, քանի որ դրանք կարող են վտանգավոր լինել շան հետ զբոսնելիս։

Կարևորեք մասնագիտական խնամքը
Ձմռանը պարբերական բժշկական ստուգումները շատ կարևոր են։  Սառը եղանակը կարող է խորացնել որոշակի առողջական խնդիրներ՝ էլ ավելի կարևոր դարձնելով կանխարգելիչ խնամքը: Հետևողական եղեք պատվաստումներին, բժշկի հետ քննարկեք ձմռանը հնարավոր առողջական խնդիրները և կապ հաստատեք վերջինիս հետ, եթե նկատում եք տրամադրության փոփոխություն։

ԵՂԱՆԱԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍՆՆԴԱԿԱՐԳ

Կալորիաների պահանջ  
Ձմռանը տաք մնալու համար անհրաժեշտ է էներգիա, հատկապես այն կենդանիների համար, ովքեր օրվա մեծ մասն անց են կացնում դրսում։ Այս դեպքում հարկ կլինի համապատասխանեցնել կենդանու սննդակարգը։ Խորհրդակցեք Ձեր վետի կամ Ֆարմինայի մասնագետ խորհրդատուների հետ՝ որոշելու համար, թե արդյոք կալորիականության փոփոխությունն  անհրաժեշտ է։ Բալանսավորված և սննդարար կերը կօգնի ցուրտ ամիսներին կայուն պահել իմուն համակարգը։

Քաշի ավելացման նախադրյալներ
Մենք պետք է նաև հետևողական լինենք և կանխարգելենք հավանական քաշի ավելացմանը։ Ցուրտ եղանակի և կարճ օրերի պատճառով, ձմռանը շների ակտիվությունը կարող է նվազել։ Եթե կալորիաների քանակն ավելին լինի քան ծախսված էներգիան, դա կբերի ավելորդ քաշի առաջացման։ Ավելորդ քաշն իր հերթին կարող է առաջ բերել մի շարք առողջական խնդիրներ՝ հոդերի խնդիրներ, շաքարային դիաբետ, կյանքի որակի անկում։

Այս ձմռանը եղեք լավագույնը՝ հետևելով մեր խորհուրդներին  և տալով ընտանի կենդանուն այն ամենն, ինչ անհրաժեշտ է նրա բարօրության համար։ Հիշեք՝ ամեն շուն յուրահատուկ է, հետևեք այս խորհուրդներին՝ վերջինիս առանձնահատուկ պահանջներին բավարարելու համար։