ՏԱՐԵՑ ՇԱՆ ԽՆԱՄՔԸ։ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆՆԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Պատկառելի տարիքում Ձեր բրդոտ բարեկամների մոտ փոփոխման է ենթարկվում վերջիններիս սննդային պահանջներն ու խնամքը։ Ինչպես և մարդիկ, շները տարիքի հետ դառնում են պակաս ակտիվ և ավելի զգայուն տարիքային խնդիրների նկատմամբ։ Այս հոդվածում մենք կբացահայտենք հիմնական պատճառները՝ տարեց շան համար լավագույն սննդակարգն ու խնամքն ապահովելու համար։
Ձեր սիրելի կենդանին արդեն պատկառելի տարիքո՞ւմ է Շանը տարեց համարելու համար մի շարք գործոններ են հաշվի առնվում՝ չափ, ցեղատեսակ, ինչպես նաև ներքոհիշյալ ուղեցույցում նշված գործոնները՝
Փոքր ցեղատեսակների կյանքի տևողությունն ավելի երկար է՝ 15 -20 տարի։ Նրանք տարեց են համարվում մոտ 11 տարեկանից։
Միջին չափի ցեղատեսակների մոտ անցումը տարեց հասակին համարվում է 9-10 տարեկանը
Խոշոր ցեղատեսակների կյանքի տևողությունն ավելի կարճ է, ուստի տարեց են համարվում 7-8 տարեկան շները։
Այնուամենայնիվ, սա ընդհանրացված ցուցանիշ է։ Առանձին դեպքերում առողջական վիճակը կարող է ազդել կենդանու վրա տարեց հասակում։
Հասկանալ տարիքային առանձնահատկությունները շների մոտ Տարիքի հետ շան մոտ կարող է նկատվել վարքագծի և տրամադրության փոփոխություն, ճիշտ ինչպես մարդկանց մոտ։ Հնարավոր է նկատեք պասիվություն, այնուամենայնիվ, կարևոր է խրախուսել ռեգուլյար ֆիզիկական ակտիվությունը։ Վերանայեք և հարմարեցրեք ակտիվության ինտենսիվությունը, այն իսպառ վերացնելու փոխարեն։ Կարևոր է նաև մտավոր աշխատանքի ապահովումը, քանի որ տարիքի հետ կարող են առաջանալ խնդիրներ։ Ներգրավեք շանը տարբեր խաղերի և ակտիվությունների մեջ՝ մտավոր աշխատանքը խթանելու համար։
Հիմնական առողջական խոչընդոտներ Տարիքի հետ շների մոտ սկսում են ձևավորվել տարբեր տարիքային խնդիրներ։ Օրինակ տարեց շների մոտ թուլանում է տեսողությունն ու լսողությունը։ Հնարավոր է սկսեք նկատել, որ շունն այլևս արագ չի արձգանքում հրամաններին և դժվարանում է ծանոթ տեղանքում տեղաշարժվելիս։
Այլ խնդիրներն ավելի լուրջ են և պահանջում են անասնաբուժական միջամտություն։ Ահա, թե ինչ պնդիրներ կարող են առաջանալ՝
Սրտային հիվանդություններ
Երիկամի և միզուղիների խնդիրներ
Լյարդի խնդիրներ
Շաքարային դիաբետ
Հոդերի և ոսկորների խնդիրներ
Քաշի ավելացում և ճարպակալում
Տեսողության և լսողության վատթարացում
Ատամների և լնդերի հիվանդություններ, ինչպիսին է փառակալումը
Պարբերական ստուգումները կօգնեն ժամանակին սկսել պայքարել առաջացող խնդիրների հետ։
Տարեց շների սննդային պահանջները Կենդանու կյանքի ցանկացած փուլում առողջ կենսակերպի ապահովման համար կարևոր է ճիշտ սնունդը։ Տարիքի հետ շների մոտ նկատվում է պասիվություն, որն էլ նպաստում է քաշի ավելացման և ճարպակալման։ Սա կարող է իր հերթին առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, ինչպիսին է օրինակ շաքարային դիաբետը։ Ավելորդ քաշը ազդում է նաև հոդերի վրա՝ խոչընդոտելով շարժունությանը։
Ավելի մեծ տարիքում պետք է կարևորել սննդակարգի համապատասխանեցումը վերջիններիս ակտիվության և առողջական վիճակի հետ։ Խորհուրդ է տրվում խիստ սննդակարգ սահմանել տարեց շների համար՝ արդյունավետ կերպով կառավարելու համար վերջիններիս քաշը։
Ապահովելով քաշի չնչին նվազում, կնպասեք, որ հոդերի վրա ծանրաբեռնվածությունը նվազի և նպաստի շարժունությանը։ Շատ ավելի թույլ չտալ հավաքել ավելորդ քաշ և խոչընդոտել ակտիվության նվազեցման հետևանքով ճարպակալման առաջացմանը։
Եթե դժվարանում եք համապատասխանեցնել Ձեր տարեց շան սննդակարգը, դիմեք մեր մասնագետներին։ Մենք կօգնենք ընտրել տարեց շան պահանջներին բավարարող տարբերակները և անհրաժեշտ չափաբաժինը։