ՏԱՐԵՑ ՇԱՆ ԽՆԱՄՔԸ։ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆՆԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏԱՐԵՑ ՇԱՆ ԽՆԱՄՔԸ։ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆՆԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Պատկառելի տարիքում Ձեր բրդոտ բարեկամների մոտ փոփոխման է ենթարկվում վերջիններիս սննդային պահանջներն ու խնամքը։ Ինչպես և մարդիկ, շները տարիքի հետ դառնում են պակաս ակտիվ և ավելի զգայուն տարիքային խնդիրների նկատմամբ։  Այս հոդվածում մենք կբացահայտենք հիմնական պատճառները՝ տարեց շան համար լավագույն սննդակարգն ու խնամքն ապահովելու համար։  

Ձեր սիրելի կենդանին արդեն պատկառելի տարիքո՞ւմ է
Շանը տարեց համարելու համար մի շարք գործոններ են հաշվի առնվում՝ չափ, ցեղատեսակ, ինչպես նաև ներքոհիշյալ ուղեցույցում նշված գործոնները՝ 
  • Փոքր ցեղատեսակների  կյանքի տևողությունն ավելի երկար է՝ 15 -20 տարի։ Նրանք տարեց են համարվում մոտ 11 տարեկանից։
  • Միջին չափի ցեղատեսակների մոտ անցումը տարեց հասակին համարվում է 9-10 տարեկանը
  • Խոշոր ցեղատեսակների կյանքի տևողությունն ավելի կարճ է, ուստի տարեց են համարվում 7-8 տարեկան շները։

Այնուամենայնիվ, սա ընդհանրացված ցուցանիշ է։ Առանձին դեպքերում առողջական վիճակը կարող է ազդել կենդանու վրա տարեց հասակում։

Հասկանալ տարիքային առանձնահատկությունները շների մոտ
Տարիքի հետ շան մոտ կարող է նկատվել վարքագծի և տրամադրության փոփոխություն, ճիշտ ինչպես մարդկանց մոտ։ Հնարավոր է նկատեք պասիվություն, այնուամենայնիվ, կարևոր է խրախուսել ռեգուլյար ֆիզիկական ակտիվությունը։ Վերանայեք և հարմարեցրեք ակտիվության ինտենսիվությունը, այն իսպառ վերացնելու փոխարեն։ Կարևոր է նաև մտավոր աշխատանքի ապահովումը, քանի որ տարիքի հետ կարող են առաջանալ խնդիրներ։ Ներգրավեք շանը տարբեր խաղերի և ակտիվությունների մեջ՝ մտավոր աշխատանքը խթանելու համար։
 

Հիմնական առողջական խոչընդոտներ 
Տարիքի հետ շների մոտ սկսում են ձևավորվել տարբեր տարիքային խնդիրներ։
Օրինակ տարեց շների մոտ թուլանում է տեսողությունն ու լսողությունը։  
Հնարավոր է սկսեք նկատել, որ շունն այլևս արագ չի արձգանքում հրամաններին և դժվարանում է ծանոթ տեղանքում տեղաշարժվելիս։  

Այլ խնդիրներն ավելի լուրջ են և պահանջում են անասնաբուժական միջամտություն։ Ահա, թե ինչ պնդիրներ կարող են առաջանալ՝
  • Սրտային հիվանդություններ
  • Երիկամի և միզուղիների խնդիրներ
  • Լյարդի խնդիրներ
  • Շաքարային դիաբետ
  • Հոդերի և ոսկորների խնդիրներ
  • Քաշի ավելացում և ճարպակալում
  • Տեսողության և լսողության վատթարացում
  • Ատամների և լնդերի հիվանդություններ, ինչպիսին է փառակալումը
Պարբերական ստուգումները կօգնեն ժամանակին սկսել պայքարել առաջացող խնդիրների հետ։

Տարեց շների սննդային պահանջները
Կենդանու կյանքի ցանկացած փուլում առողջ կենսակերպի ապահովման համար կարևոր է ճիշտ սնունդը։
Տարիքի հետ շների մոտ նկատվում է պասիվություն, որն էլ նպաստում է քաշի ավելացման և ճարպակալման։ Սա կարող է իր հերթին առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ, ինչպիսին է օրինակ շաքարային դիաբետը։ Ավելորդ քաշը ազդում է նաև հոդերի վրա՝ խոչընդոտելով շարժունությանը։  

Ավելի մեծ տարիքում պետք է կարևորել սննդակարգի համապատասխանեցումը  վերջիններիս ակտիվության և առողջական վիճակի հետ։ Խորհուրդ է տրվում խիստ սննդակարգ սահմանել տարեց շների համար՝ արդյունավետ կերպով կառավարելու համար վերջիններիս քաշը։

Ապահովելով քաշի չնչին նվազում, կնպասեք, որ հոդերի վրա ծանրաբեռնվածությունը նվազի և նպաստի շարժունությանը։ Շատ ավելի թույլ չտալ հավաքել ավելորդ քաշ և խոչընդոտել ակտիվության նվազեցման հետևանքով ճարպակալման առաջացմանը։

Եթե դժվարանում եք համապատասխանեցնել Ձեր տարեց շան սննդակարգը, դիմեք մեր մասնագետներին։ Մենք կօգնենք ընտրել տարեց շան պահանջներին բավարարող տարբերակները և անհրաժեշտ չափաբաժինը։