ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԸ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄՈՏ
Ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մոտ, շաքարային դիաբետը շատ լուրջ խնդիր է, որ պահանջում է հետևողականություն ողջ կյանքի ընթացքում՝ կենդանուն առողջ և երջանիկ կյանք ապահովելու համար։
Շաքարային դիաբետը առաջանում է, երբ մարմինը չի արտադրում բավարար քանակությամբ ինսուլին, որպեսզի քայքայի սննդի մեջ առկա շաքարը կամ, եթե այն ճիշտ չի կատարում իր գործառույթը` հանգեցնելով արյան մեջ շաքարի բարձր մակարդակի:
Գոյություն ունեն 2 տեսակի շաքարային դիաբետ՝
- I-ին դեպքում կենդանու մոտ չի արտադրվում բավարար քանակությամբ ինսուլին՝ հորմոն, որը կարգավորում է շաքարի պարունակությունը արյան մեջ։
- II դեպքում կենդանու մոտ ձևավորվում ինսուլինի նկատմամբ դիմադրողականություն և այն այլևս չի կատարում իր գործառույթը։
Շների և կատուների դիաբետի դեմ պայքարը երկարաժամկետ բուժում է պահանջում՝ հատուկ սննդակարգ, ֆիթնես, և հատկապես շների դեպքում ամենօրյա ինսուլինի ներարկում։
Կարևոր է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը, որպեսզի խուսափենք կենսական խնդիրներից, որոնք կարող են ազդել աչքերի, միզուղիների, երիկամների և լյարդի վրա։
Դիաբետի ընդհանուն նախանշաններ՝
Ահա մի քանի ընդհանուր նշաններ, որոնք խոսում են ընտանի կենդանիների մոտ շաքարային դիաբետի առկայության մասին՝
- Անընդհատ ծարավի զգացողություն և հաճախամիզություն
- Ախորժակի ավելացում
- Քաշի կորուստ
- Պղտոր աչքեր (հատկապես շների մոտ)
- Հոգնածություն
- Անշուք մորթի
- Վերքերի դժվար ապաքինում
- Քրոնիկ և կրկնվող վարակներ
Եթե նկատեք այս ազդանշաններից որևէ մեկը, անհապաղ դիմեք անասնաբույժի։ Ինչպես ցանկացած առողջական խնդրի դեպքում, վաղ ախտորոշումը նպաստում է հաջող բուժմանը։
Ո՞ր կենդանիներն են գտնվում ռիսկային գոտում
Շաքարային դիաբետն ազդում է բոլոր ցեղատեսակների վրա, անկախ տարիքից, սակայն մի քանի գործոններ կարող են ավելացնել ռիսկերը։
Շների մոտ ավելի հաճախ դիաբետը հանդիպում է միջին տարիքից հետո՝ 7-10 տարեկանում, և ավելի հաճախ էգ շների մոտ։
Ռիսկերն ավելի մեծ են հետևյալ ցեղատեսակների մոտ՝ Սամոյեդ, գաճաճ Շնաուզեր, Պուդել և Մոպս։
Կատուների մոտ շաքարային դիաբետն առաջանում է տարեց հասակում և ավելի հաճախ ստերջացված որձերի մոտ։ Վտանգավոր գոտում են Բիրմանները, որոնց մոտ քառակի անգամ մեծ է հավանականությունը։
Ճարպակալումն ու շաքարային դիաբետը
Թե՛ շների, թե՛ կատուների դեպքում ավելորդ քաշը խնդիր է։ Շատ կարևոր է հետևողական լինել կենդանիների քաշին, քանի որ ուսումնասիրությունները շատ մտահոգիչ են՝ կատուների 63% և շների 59.3%-ն ունեն ավելորդ քաշի խնդիր։
Նույնիսկ քաշի չնչին ավելացումը նշանակալի ազեցություն ունեն կենդանու վրա։ Նույնիսկ 1-2կգ կարող են ավելորդ լինել Ձեր կենդանու համար։ Հասկանալու համար նշենք, որ 5 կիլոգրամանոց կատվի համար ավելորդ 1կգ-ը համարժեք է 80 կիլոգրամանոց մարդու համար 16 կգ ավելորդ քաշի։ Այնպես որ մի թերագնահատեք ավելորդ կիլոգրամները, հատկապես կատուների և փոքր ցեղատեսակի շների դեպքում։
Ավելորդ քաշը կարող է նպասստել, որ կենդանու մոտ առաջանա շաքարային դիաբետ, և իհարկե ավելի դժվար է ազատվել ավելորդ քաշից, երբ արդեն առկա է խնդիրը։
Կենդանու քաշին հետևողական լինելը շատ կարևոր է՝ մի շարք հիվանդություններից, այդ թվում նաև դիաբետից ազատվելու համար։
Կենդանու խնամքը
Ինչպես ցանկացած դեպքում, կանխարգելումը լավագույն լուծումն է։ Եթե կենդանու մոտ նկատում եք ավելորդ քաշ, կարդացեք մեր
Ջինիուս խորհուրդներ բաժնում առկա հոդվածը, որն օգնում է հասկանալ, թե ինչպես ազատվել ավելորդ քաշից և կապ հաստատեք մեր մասնագետների հետ, ովքեր կօգնեն կազմել համապատասխան սննդակարգ։
Եթե կենդանու մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ հետևեք անասնաբույժի խորհուրդներին ներառելով կենդանու սննդակարգ
Farmina Vet Life Diabetic (որը հասանելի է թե՛
շների, թե՛
կատուների համար). Տվյալ բանաձևն օգնում է կարգավորել քաշի խնդիրները և շաքարային դիաբետի խնդիրները։